Sunday, 14 06 2026
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում

Ռուսաստանի փոփոխությունները անմիջականորեն չեն ազդի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կովկասյան ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

– Ռուսաստանի հետընտրական զարգացումները մեծ արձագանք են ստացել Հայաստանում, և շատ հաճախ է հնչում այն կարծիքը, որ դրանց հետագա ընթացքը և Ռուսաստանում իրավիճակի փոփոխությունը կարող է էապես ազդել Հայաստանի վրա: Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն կլինեն ռուսական փոփոխությունների ազդեցությունը մեր երկրի վրա:

– Այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, իր անդրադարձն ունենում է Հայաստանում, բայց դա այնքան ուղղակի չէ, որքան հաճախ ներկայացվում է: Ամենևին չի կարելի ասել, որ եթե Ռուսաստանում ժողովրդավարություն հաստատվի, Հայաստանում ևս ժողովրդավարություն կլինի, կամ էլ եթե այնտեղ ավտորիտարիզմ լինի, մեզ մոտ ևս նույնը կկրկնվի: Շատ թյուր կարծիք է, թե գործընկեր երկրները միմյանց վրա ազդում են ներքաղաքական իրավիճակի առումով ևս: ԱՄՆ-ի մեծ գործընկերն այս տարածաշրջանում Սաուդյան Արաբիան է, որտեղ պետական կառավարման ձևն այնպիսին է, որ այնտեղի համեմատությամբ` Իրանը «ձյունանուշիկ» է: Այսինքն` հստակ է, որ ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցությունն անմիջական չէ: Մասնավորապես, մեզ համար կարևոր է` կայո՞ւն, թե՞ անկայուն է Ռուսաստանը, այն, թե որ տարածաշրջանները նրա համար կլինեն քիչ թե շատ կարևոր, այսինքն` արդյոք կշարունակի՞ Ռուսաստանն ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին, թե՞ ոչ: Ռուսաստանի տնտեսական վիճակը ևս մեզ համար կարևոր է, քանզի Հայաստան եկող ռուսական ներդրումները՝ էներգետիկա, գազ, կապ, կախված են Ռուսաստանի տնտեսական վիճակից, Ռուսաստանում աշխատող հայերի ուղարկած գումարները, և զենքը, որը մենք Ռուսաստանից գնում ենք այնպիսի գներով, որոնք համաշխարհային գներից էապես տարբերվում են: Ահա այս ոլորտներում է, որ ազդեցությունը էական կլինի, բայց ոչ թե կհանգեցնի ուղղակի փոփոխությունների:

– Այսինքն` ներքաղաքական դասավորության առումով փոփոխություններ չե՞ն լինի, հաշվի առնելով կարծիքը, որ Ռուսաստանի ներկայիս իշխանական Պուտին-Մեդվեդև տանդեմը հայաստանյան Քոչարյան-Սարգսյան տանդեմի «տանիքն» է հանդիսանում:

– Ես պատրաստ չեմ քաղաքականությունը հասկանալ 14 տարեկան տղայի փողոցային բառերով: Իհարկե, Ռուսաստանը որոշակի հետաքրքրություն ունի Հարավային Կովկասում, և Հայաստանը կենտրոնական դեր է գրավում այդ հետաքրքրության շրջանակներում, և պետք չէ այդ հետաքրքրությունը տեղավորել այն պարզունակ մտածելակերպի մեջ, թե ինչ-որ մեկը մյուսի տանիքն է: Ավելին` Հայաստանի անկախ պետության 20-ամյա փորձը ցույց է տալիս, որ այդ հետաքրքրությունը կախված չէ անձերից: 1990-ականների իշխանությանը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, կարելի էր ամեն ինչում մեղադրել, բայց ոչ երբեք պրոռուսականության մեջ: Դա իշխանություն էր, որն ակնհայտորեն ընդունում էր արևմտյան արժեքներ, Եվրոպական միություն մուտք գործելու ցանկությամբ, բայց առավել պրոռուսական երկիր, քան Հայաստանն էր, այն ժամանակ պատկերացնել էլ հնարավոր չէր: Այնուհետև եղավ պատերազմ, շրջափակում, իսկ զենքը հայտնի է` որտեղ էր գտնվում, հետո էլ Քոչարյանի օրոք քաղաքականություն փոխվեց, և դա ոչ թե Քոչարյանի անձով էր պայմանավորված, այլ նրանով, որ եթե դու գնում ես անվտանգության հետևից, պետք է կամ գնաս Ռուսաստանի, կամ էլ ԱՄՆ-ի մոտ, իսկ եթե գնում ես զարգացման ուղիով, ապա ավելի լավ է գնալ դեպի Եվրոպա: Այսօր էլ այդ հավասարակշռությունը անձերով չէ պայմանավորված՝ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ցանկացած իշխանության դեպքում էլ Հայաստանը գրեթե նույն քաղաքականությունն է ունենալու, ինչպիսին կա այսօր:

– Իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման վրա ինչպիսի՞ն կարող են լինել ռուսական փոփոխությունների ազդեցությունը, քանզի բազմիցս ասվել է, որ ԼՂ հարցի լուծման բանալին Ռուսաստանում է, ավելին` Ռուսաստանը, ունենալով Հայաստանում ռազմաբազաներ, նաև Հայաստանի անվտանգության երաշխավորն է:

– Ես այն մարդն եմ, որը միշտ էլ ասել է հակառակը. ԼՂ հարցի լուծման բանալին ոչ թե Ռուսաստանում է, այլ Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում: Եթե ԼՂ հարցի լուծման բանալին լիներ Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Փարիզում, ապա կոնֆլիկտը վաղուց արդեն լուծված կլիներ: Իհարկե, ես կարծում եմ, որ ռուսական դիրքորոշման փոփոխությունը կազդի այս խնդրի վրա, բայց ոչ այնքան պարզունակ, որ եթե բանալին Ռուսաստանում է, ապա վաղը ինչ-որ մեկն այնտեղ կարթնանա, այլ կերպ կորոշի ու վերջ՝ մենք Ղարաբաղը կտանք կամ կվերցնենք: Բայց եթե Ռուսաստանի դիքորոշումը տարածաշրջանի նկատմամբ փոխվի, ապա կփոխվի նաև իրավիճակը: Շատ են խոսում, որ մենք հետաքրքրված ենք Ռուսաստանի հետ համագործակցությամբ, և հասկանալի է, թե որոնք են պատճառները, բայց շատ քիչ է խոսվում, թե մենք ինչու ենք պետք Ռուսաստանին: Հասկանալի է, որ գնալով Հայաստանից` Ռուսաստանը կգնա նաև Հարավային Կովկասից, Հայաստանը Հարավային Կովկասում նույնքան անփոխարինելի է Ռուսաստանի համար, որքան Ռուսաստանը` Հայաստանի անվտանգության համար: Հեռանալով Հայաստանից` Ռուսաստանն իր ազդեցությունը կկորցնի Հարավային Կովկասում, կփոխվի նաև միջազգային իրավիճակը: Եթե դա երբևէ տեղի ունենա, իսկ այս պահին նման փոփոխության հնարավորություն ես չեմ տեսնում, ապա դա, իհարկե, կփոխի տարածաշրջանի խճանկարը, և ռեգիոնը ամբողջովին այլ կդառնա, քանզի Ռուսաստանի ներկայությունն այստեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռության մի մասն է:

– Ներքաղաքական դաշտի ամենաքննարկվող թեման այսօր ԲՀԿ-ի ճակատագիրն է՝ մի կողմից ՀԱԿ-ն է ԲՀԿ-ին համագործակցության առաջարկ անում, մյուս կողմից` խոսվում է, թե ՀՀԿ-ն է ցանկանում միասնական ցուցակ պարտադրել ԲՀԿ-ին: Ձեր կարծիքով, ի՞նչ գործընթացներ են ընթանում՝ արդյոք նպատակ կա՞ այդ կերպ թուլացնել ԲՀԿ-ին, թե՞ պայքար իրականում կա:

– Հայաստանյան քաղաքականությունը մրցակցային է: Ճիշտ է, ընդունված է հայաստանյան քաղաքականությունը ներկայացնել ընդդիմության և իշխանության միջև ընթացող պայքարի ձևով, իսկ ՀԱԿ-ը շատ հեշտ փոխարինվում է ընդդիմություն բառով, ՀՀԿ-ն էլ` իշխանություն: Բայց իրականում այդպես չէ՝ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ էլ ՀԱԿ-ը մոնոլիտային չեն, նրանց մեջ էլ կան հակասություններ և մրցակցություն: Ոչ միայն ԲՀԿ-ի հետ կա մրցակցություն, այլ հենց ՀՀԿ-ի ներսում էլ կա մրցակցություն տարբեր խմբերի միջև, բայց քանի որ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ է, և առջևում էլ ընտրություններ են, ապա այդ մրցակցությունը սկսում է չափազանց ակնհայտ դառնալ: Սա պայքար է, թե ով ինչ սեգմենտ է ունենալու ապագա խորհրդարանում, քանզի նաև դրանից է կախված լինելու քաղաքական ուժերի տեղը նախագահական ընտրություններից հետո:

– Իսկ ինչքանո՞վ է հավանական ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը և ԲՀԿ-ի դուրս գալը կոալիցիայից:

– Ես դա բացարձակ անհնարին չեմ համարում, սակայն կարծում եմ` պակաս հավանական է: Բանն այն է, որ եթե ԲՀԿ-ի ղեկավարությունը ռացիոնալ մտածի, ապա կոալիցիայից այս պահին դուրս գալը կնշանակի, որ ԲՀԿ-ն պետք է տեղափոխվի այլ դաշտ՝ օգտագործելով հասարակական, մեդիա, ընդդիմադիր ռեսուրսները, դուրս գալ հանրային քաղաքականության դաշտ, բայց ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ունի ուժեղ ռեսուրսներ, որ հրապարակներում մրցակցի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հետևաբար դուրս գալ այդ դաշտ արժե միայն այն դեպքում, եթե այդ քայլով ԲՀԿ-ն շատ ձայներ կհավաքի: Բայց ես կասկածում եմ, որ փողոց դուրս գալով` ԲՀԿ-ն ավելի շատ ձայն հավաքի, քան կոալիցիայի անդամ լինելով: Այնպես որ, կարծում եմ, այդ ամենը բավականին կոշտ և մրցակցային առևտրի տարրեր են, քանզի այդ առևտրի մեջ կան նաև փոխադարձ սպառնալիքներ:

– ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակի հավանականությունն ինչպե՞ս կգնահատեք:

– Կարծում եմ` դրա համար բավականին մեծ հնարավորություն կա: Կարծում եմ` կոալիցիան կպահպանվի, պարզապես նրանք պետք է իրար մեջ պայմանավորվեն, թե ինչպես են բաժանելու տեղերը: Ինձ թվում է, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն միասնական ցուցակով կգնան խորհրդարանի ընտրություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում