Tuesday, 07 05 2024
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան

Հայաստանն իրավունք չունի սիրիահայ համայնքին միայնակ թողնել (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, տարածաշրջանը շարունակում է եռալ, և կարծես «արաբական գարնան» ամբողջ շղթան եկել, կանգ է առել Սիրիայում: Օրերս Քեթրին էշթընը հայտարարեց, որ իրենք չեն կարող հապաղել Սիրիայի հարցում, իսկ դրանից առաջ Ֆրանսիան, որ ավանդաբար համարվել է նաև Սիրիայի համար շատ կարևոր եվրոպական պարտնյոր, ասել է, որ Ասադը չի կարող խուսափել պատասխանատվությունից: Ի՞նչ է իրականում տեղի ունենում, և ի՞նչ կարելի է սպասել Սիրիայից:

– «Արաբական գարուն» չկա, ուղղակի անունը կցվել է մի լուրջ գործընթացի, որը տարբեր երկրներում շատ տարբեր է իր բնույթով և տեղի է ունենում այն տարածքներում, որը կոչվում է Միջին Արևելք: Իրականում ես դա անվանում եմ երեք ծովերի համակարգ` Միջերկրական, Սև և Կասպից, որը ունի իր ենթահամակարգերը: Սիրիան բանալի երկիր է և ամբողջ տարածաշրջանի համար չափազանց կարևոր դեր է կատարում` սկսած Ասադի իշխանության ժամանակներից: Մի շարք հարցերում Սիրիայի դերը դժվար է թերագնահատել` թե՛ արաբա-իսրայելական այս հակամարտության բարձր կոնֆլիկտի տեսանկյունից, թե՛ Իրան-Սիրիա-Լիբանան- Հըզբոլլահ շղթայի տեսանկյունից և թե՛ որոշակի էտալոնային բնույթ ունեցող բազմաէթնիկ, բազմակոնֆեսիոնալ երկրում ներդաշնակություն ապահովելու տեսանկյունից: Այդ ներդաշնակությունը լուրջ հարվածների տակ է: Ես բավականին լավ գիտեմ այդ երկիրը և այդ երկրի վրա աշխատող պետությունների քաղաքականությունը: Փորձում եմ քննական հայացքով նայել այն բոլոր լուրերին, որոնք մեզ հասնում են միջազգային մեդիայից: Շատ հաճախ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ռաֆատ Ասադը Բաշար Ասադի հորեղբայրն է, նրանց հարաբերությունները շատ ծանր են եղել, Ռաֆատը երկրից դուրս քշվեց, որովհետև ընդհատակյա գործողություններ էր վարում և վերջերս եվրոպական հեռուստատեսությամբ, ամերիկյան կայքերով հորեղբայրը իր զարմիկին խորհուրդ է տալիս, որ նա իշխանությունը թողնի:

– Միացյալ ազգերի կազմակերպությունը օրերս հրապարակեց թիվ` 5000 զոհերի մասին:

– Մենք գիտենք, որ հրետանու և ականանետների օգտագործմամբ «ընդդիմությունը» թուրքական սահմանի կողմից արդեն մի քանի ամիս փորձեր է կատարում ճնշում գործադրելու: Կարծում եմ` այդ ճնշումը ոչ թե ռազմական գործողություններ վարելու նպատակով է, այլ որ սահմանապահ զորքերը իրենց ուշադրությունը շեղեն և զինյալների խմբերը ուղղվեն դեպի այն գոտիները, որոնք հայտնի են իրենց մոլեռանդությամբ:

– Պարոն Հովհաննիսյան, ըստ Ձեզ, ոտքի է կանգնել ոչ թե խաղաղ բնակչությունը, այլ զինյալ խմբավորո՞ւմը:

– Էսկալացիան` նոր զինակոչված 120 զինվորների մորթից`սպանդից, դա պրովոկացիա էր: Այտեղից սկսվեցին շատ ավելի կոշտ գործողություններ: Տարբեր ազգերի պատկանող իմ գործընկերները մի ամիս առաջ խմբով երկրով պտույտ են կատարել, բոլորը արաբագետներ են, և ինձ պատմում են, որ Դամասկոսը հանգիստ է, Եթովպիան, Հալեպը հանգիստ են, Համա են անցել առանց որևէ խոչընդոտի: Բլոկպոստեր կան քաղաքում, ակտիվացումը միայն ուրբաթ օրերին է: Ուրբաթ օրերին, օրինակ, մեքենայով զինյալները շրջում են և հենց տեսնում են ինչ-որ մի թույլ օղակ հրազենից կրակ են բացում: Նույն ժամանակ մզկիթի կողքին կամ հրապարակում 20-30 հոգանոց խումբը ֆլեշմոբի ձևով դուրս է գալիս, իրենց կարգախոսներով իրենց նկարում են, և դա անմիջապես գնում է ինտերնետ: Youtube-ում շատ հաճախ տեսնում ենք վատ որակի նկարած տեսանյութեր:

– Դուք կարծում եք՝ այս բոլորը ներկայացո՞ւմ է և ոչ մի հիմք չկա Ասադի ռեժիմից բողոքելո՞ւ:

– Բնականաբար հիմքեր կան, և ասել այնտեղ լիբերալ և ժողովրդավարական իշխանություն է` դժվար է: Չնայած համեմատած հարևան երկրների՝ Սիրիան առավել լավ վիճակում է: Օրինակ՝ Սաուդյան Արաբիայում, որը ԱՄՆ-ի, Եվրամիության բազմաթիվ երկրների լավագույն դաշնակիցն է, վերջերս կախարդության համար մի կին են գլխատել:

– Արդյոք Սիրիան տրամաբանական շարունակությո՞ւնն է այն գործընթացի, որ սկսվեց Թունիսով և վերջացավ Եգիպտոսով:

– Չեմ կարծում, որ այդ դեպքերը մենք կարող ենք նույնացնել, երբ Թունիսում բոլորովին այլ վիճակ էր: Այնտեղ երեք խմբի էր բաժանվում: Մի քանի երկիր շատ բարձր եկամուտ ունեն: Օրինակ` Քուվեյթում տարեկան մոտավորապես 32 հազար դոլար է մեկ շնչին հասնող եկամուտը: Համեմատենք Եմենի, Սուդանի հետ. 630- 650 դոլարի մոտ է մեկ շնչի եկամուտը: Ամենազարգացածների և ամենահետամնացների խմբից բացի, կա նաև մեծ խումբ միջին երկրներից: Թունիսը սրանց վերևում էր գտնվում և հիմնականում լավ վիճակում էր: Սակայն տնտեսական, ֆինանսական ճգնաժամը շատ ուժեղ հարված հասցրեց, և զարմանալի չէ, որ երկու տարի առաջ Հայաստանից բավականին մարդիկ գնացին Թունիս հանգստանալու, որովհետև էժանացել էր, այսինքն` նրանք փորձեցին շուկայի հետ համընթաց գնալ: Դա չօգնեց, որովհետև աղքատության եզրը շատ բարձրացավ ` 10 տոկոսից ավելի, ինչին թունիսցիները սովոր չէին: Կրթված երիտասարդությունը աշխատազուրկ էր, այսինքն` սոցիալական և քաղաքական անբարենպաստ պայմաններ էին: Ինչո՞ւ հիմա պայթեց, որովհետև իրավիճակը վատթարացավ:

– Սիրիան ինչո՞վ է առանձնահատուկ այդ իմաստով:

– Սիրիան առանձնահատուկ է մի քանի իմաստով: Սիրիայում փոքրամասնությունն է ալավիական իշխանության գլխին կանգնած: Սիրիայի նման խայտաբղետ էթնիկական որևէ երկիր չկա: Սիրիայում նաև բնակչության 70 տոկոսը 23 տարեկանից ցածր է, ընդ որում` 34 տոկոսը 15 տարեկանից ցածր է: Աշխատատեղերի լրջագույն խնդիր կա: Սիրիան շատ ամուր երկիր է, որովհետև Բաշար Ալ-Ասադի քաղաքականությունն այնպիսին է, որ՝ պետք է կարողանանք մեր պահանջները բավարարել նույնիսկ լիակատար շրջափակման պայմաններում: Այս տարիների ընթացքում մեկ դոլարն արժեցել է 50 սիրիական լիրա: Տնտեսության ամրությունը երևաց նաև այստեղ, լիրան չզիջեց իր դիրքերը: Միաժամանակ Սիրիան չունի այնպիսի հսկայական նավթային կամ գազային պաշարներ, որ կարողանա իրեն թույլ տա հեշտությամբ տանել թե՛ պատժամիջոցները, թե՛ շրջափակման փորձերը: Սիրիայի վրա ես տեսնում եմ երկու անմիջական ազդեցության աղբյուր: Առաջին դեպքերը տեղի ունեցան Հորդանանի սահմանի վրա: Հորդանանի հետ շատ լարված հարաբերություններ էին, 1982 թվականից հետո արմատական սուննի իսլամիստները Հորդանանի ճանապարհով փախան, և Բաշար Ալ-Ասադը երբ համաներում շնորհեց, նրանք վերադարձան: Դարաան փոքր քաղաք է, և այդ ցույցերը, որ ցույց են տալիս՝ 30-40 հազարանոց, անհնար է. դրանք բավականին ամայի տեղեր են. այդքան բնակչություն չունի: Թուրքիայի համար շատ ձեռնտու կլինի, եթե ինքը կարողանա սունիական իր պատրաստած իշխանությունը, կառավարությունը Դամասկոսում տեղադրել: Սա միանգամից նախ կգցի Իրանի քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում և լրջորեն կբարձրացնի Թուրքիայինը:

– Այնուամենայնիվ, կարծո՞ւմ եք, որ նպատակակետը Իրանն է, և սա ճանապարհներից մեկն է:

– Ամերիկյան զորքերը Իրաքից դուրս են բերվում: Ո՞վ է լինելու դրանից հետո Բաղդադում հիմնական խաղացողը: Ես չեմ ասում, որ կթելադրի իր կամքը, բայց համենայնդեպս Թեհրանը կկարողանա բոլոր այն նախաձեռնությունները, որոնք չեն համապատասխանում իր շահերին, կասեցնել: Եվ հասկանալի է, որ Իրանն է երկու առումով. մեկը` Իրան-Սիրիա-Հըզբոլլահ շղթան, որը շատ գործուն շղթա է և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում լրջորեն բարձրացնում է, երկրորդը` Բաղդադն է: Այստեղ, իմ կարծիքով, ԱՄՆ-ն դեռևս վերջնական որոշում իրենց գործողությունների առումով չի ընդունել, և նախագահ Օբամայի կողմից նման հայտարարություն չեմ լսել: Նա ասել է, որ պետք է օպոզիցիայի հետ երկխոսություն լինի: Օպոզիցիան միություն չունի, այն, ինչ Լոնդոնում նստած է, օպոզիցիա չէ: Դա մի քանի մարդ է, որոնք Սիրիայում որևէ դեր և ազդեցություն չունեն: Սա չափազանց վտանգավոր է, հատկապես եթե հաշվի առնենք, որ արյան վրեժի խնդիր կա, որը ավանդական հասարակության մեջ շատ կարևոր բան է: Եթե Աստված չանի` իշխանությունները տապալվեն, երկրում քաոս կլինի, առաջինը կմորթեն ալավիներին, քրիստոնյաներին, այդ թվում նաև` հայերին: Պետք է լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում: Հասկանալի է, թե Չինաստանը, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ ինչու են կոշտ այս հարցում, որովհետև դա նշանակում է տարածաշրջանը ամբողջովին կորցնել, հատկապես Չինաստանի համար: Հաշվի առնենք, որ չինացիները այսօր լրջագույն դիրքեր ունեն թե՛ ծոցում, թե՛ Արաբական ծովում: Նրանք Պակիստանի համար մի հսկայական նավահանգիստ կառուցեցին, հիմա ռազմական խարիսխ են կառուցում: Դա նշանակում է, որ չինական գործոնը այս ենթահամակարգում շատ լուրջ է: Գլոբալ մակարդակի այս մրցակցության համար Սիրիայից շատ բան է կախված:

– Սիրիան Լիբանանից դուրս եկավ, և կարծես խնդիրներն սկսվել են հենց այդ ժամանակներից, և այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք: Ի՞նչ զորակից երկրներ ունի Սիրիան արաբական աշխարհում և ո՞ւմ կարող է ապավինել և արդյոք Արաբական լիգայի այս շարժումները, հակաասադական գործողությունները, որոնք տեղի են ունենում, կկարողանա՞ն այն հուն տեղափոխել Ասադի գործողությունները, որ ցանկալի են հիմնական խաղացող երկրներին, և իրավիճակը հնարավոր կլինի հանգուցալուծել ավելի խաղաղ ճանապարհով:

– Լիբիան շատերին վախեցրեց, և դա զուսպ լավատեսություն է ներշնչում, և այն արդյունքները չտվեց, որոնք սպասում էին: Լիբիայում իրավիճակը դեռ ծանր է լինելու, և դժվար չէ կանխատեսել: Արաբական երկրներում այնպիսի գործընթացներ են, որ ուժեղ դրսևորված կոնսոլիդացված կամք դժվար է սպասել: Արաբական լեգալ պետություններն այնուամենայնիվ փորձեցին նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը և մեղմ ճանապարհով տանել: Սիրիայի շուրջ ձևավորվող վիճակը փորձեցին թեթևացնել: Ես սկզբնական շրջանում դրական էի գնահատում դա, և սիրիական իշխանությունների կողմից անմիջապես մի քանի լավ քայլեր արվեցին, որոնց մասին միջազգային մամուլը չգրեց: Ներում հայտարարվեց այն մարդկանց, ում ձեռքերը արյան մեջ չեն, և ով իր զենքը կհանձնի, այսինքն՝ զինաթափում էին: Սա շատ դրական քայլ էր, և հիմնական քաղաքներում եղան մարդիկ, որ այդպես էլ վարվեցին: Ամենահիվանդագին մասում` Համայի շուրջը, այդ նախաձեռնությունն ինչ-որ չափով հաջողվեց:

– Արաբական լիգան, փաստորեն, որևէ ազդեցություն այլևս չունի:

– Եգիպտոսն է ինտելեկտուալ լիդեր եղել, սակայն տեսնում ենք՝ ինչ վիճակում է: Սաուդյան Արաբիան, մեծ հաշվով, կտեսնի ալավիական իշխանությունների տապալումը, այսինքն՝ այնտեղից դրական քայլեր սպասել պետք չէ: Հորդանանը կայուն վիճակում է, Լիբանանն այնուամենայնիվ Սիրիայի հետ ավանդական կապ ունի:

– Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի անկումից օգտվողը Թուրքիան է լինելու, և պատահական չէ, որ Թուրքիան ամեն օր ամենաբարձր մակարդակով հրահրում է:

– Վարչապետ էրդողանի վերջին տասն օրերի հիստերիան ցույց է տալիս, որ հավանաբար ռեսուրսը կամաց-կամաց նվազում է, և պատմությունը շատ է ձգվում, առանց ակնհայտ արդյունքների: Ես բացառում եմ Թուրքիայի ուղղակի ներխուժումը ռազմական գործողությունների մեջ, քանի որ դա շատ վտանգավոր է Թուրքիայի համար: Իրավիճակը վտանգավոր է, եթե լարվածությունը երկար տևի, որոշակի գործոններ սկսում են ակտիվանալ, օրինակ` քրդական գործոնը, Իրան-Թուրքիա հարաբերությունները: Պետք է հաշվի առնենք, որ մի քանի նավատորմ Միջերկրական ծովում կան և մոտ են սիրիական ափերին, և դա շատ վտանգավոր իրավիճակ է:

– Սիրիայում մենք ունենք լուրջ ներկայացվածություն, և մեզ համար ևս վտանգ կա: Իրաքում մենք կորցրինք համայնքը և կորցրինք այն պատճառով, որ պրոիշխանական հայկական համայնք ունեինք, և որևէ շփում չեղավ այն ուժերի հետ, որոնք եկան իշխանության, և արդյունքում Իրաքում մենք չունենք հայկական ներկայացվածությանը միտված տրամադրություններ:

– Միջին Արևելքում հայկական համայնքները համեմատաբար քաղաքականացված չեն, բացառությամբ Լիբանանը: Այստեղ իներցիան է գործում մուսուլմանական օմայի և սուրբ գիրք ունեցող ժողովուրդների հարաբերությունների: Սա դուրս է մղում քաղաքական դաշտից, և իրենց երկիրն է, դու պետք է գոհ լինես, որ անվտանգ ապրում և աշխատում ես, պաշտպանված է հոգևոր հարստությունն ու մշակույթը: Մենք Դամասկոսում նոր չենք գտնվում, Դամասկոսը եղել է կանգառ Երուսաղեմի ուխտավորների ճանապահին, նույնը նաև` Հալեպում: Այն հոգևոր արժեքները, որ այնտեղ կան, ունիկալ են և կորցնել չի կարելի: Իրաքում մենք հրաշալի համայնք ունեինք, որտեղ հիմնականում Վասպուրականի հայությունն էր, բայց նաև Թուրքիայի սահմանին մի քանի ամուր ավաններ ունեինք, որը հիմա չունենք: Փառք Աստծո, Բաղդադում հիմա եկեղեցապատկան կալվածքները պահպանվել են: Մասնավոր սեփականության մասին տեղյակ չեմ, բայց հայությունը ուժեղ հարված ստացավ: Կարծում եմ` իշխանությունները պետք է ակտիվ լինեն, մենք պետք է հաշվի առնենք, որ հայ համայնքը քաղաքական բանակցությունների փորձ չունի, և, անշուշտ, եկեղեցին իր դերը ունի և որպես համայնքի և իշխանությունների միջև հիմնական միջնորդ, դրանով սահմանափակ է:

– Պարոն Հովհաննիսյան, կարծում եք՝ անհրաժեշտ է կողմերի հետ գոնե շփվե՞լ:

– Կարծում եմ՝ ոչ ռադիկալների հետ, որովհետև նրանց հետ իմաստ չունի, բայց հիմնական մեծամասնությունն այն է, որ բացի ալավիններից, Ասադը բազմաթիվ սուննիների մտցրեց իշխանության մեջ` նախարարներ, փոխնախագահ, բանակի բարձր հրամանատարության կազմում:

– Կարծում եք՝ սուննիական իշխանությունն ինչ-որ տեղ պաշտպանում է նաև ալավիական փոքրամասնություն կոչվող իշխանությունների՞ն:

– Նրանք պաշտպանում են իրենց, որովհետև իրենք հասկանում են, թե ինչ կարևոր ձեռքբերում է էթնիկական ներդաշնակությունը, և լավ հասկանում են, որ դա կխարխլվի, այսինքն՝ օբյեկտիվորեն նրանք դաշնակից են, և դեռևս ֆունդամենտալիստները իրենք են թիրախ դարձնում: Ռադիկալները, որոնք զենք են վերցնում շեհիթ դառնալու համար, բոլորովին այլ խորհուրդ ունեն, և արյան, վրեժի հարց կա, և սրանք հեշտ լուծվող խնդիրներ չեն: Մենք մեր համայնքին իրավունք չունենք միայնակ թողնել, և նուրբ դիվանագիտություն է պետք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում