2005թ. դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց բանաձև, ըստ որի ամեն տարի դեկտեմբերի 20-ը կնշվի որպես Համերաշխության միջազգային օր (International Solidarity Day):
Բանաձևը հիմնվում է Հազարամյակի հռչակագրի վրա, ըստ որի 21-րդ դարում համերաշխությունը կդառնա մարդկութան հիմնական արժեքներից մեկը:
Համերաշխության միջազգային օրը լուսաբանվում բոլոր ԶԼՄ-ների կողմից՝ ամսագրերում հոդվածների, բլոգերում գրառումների տեսքով, պաշտոնական միջոցառումներով:








































