Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր երկօրյա այցով Վրաստան է ժամանում Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն։ Վրաստանում Ռասիզադեն հանդիպելու է իր վրաց գործընկեր Նիկա Գիլաուրիի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունների հարցը, որից հետո տեղի կունենա վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստ։









































