News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ այցելել է Աջարիայի Քոբուլեթ հանգստավայր։ Այնտեղ շրջելու համար Սաակաշվիլին որպես տրանսպորտային փոխադրամիջոց է ընտրել հեծանիվը։
Նշվում է, որ այս տարի բազմաթիվ աշխատանքներ են տարվել քաղաքում, կառուցվել է նաև հեծանվավազքի ուղի։ Սաակաշվիլին ընդգծել է, որ այդ ամենը կնպաստի զբոսաշրջիկների հոսքին։ Սաակաշվիլին հավելել է, որ քաղաքում առաջիկա աշխատանքների կյանքի կոչման դեպքում Քոբուլեթը կարող է մրցակցել Բաթումի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին Քութայիսում հայտարարել էր, որ հեծանիվը եվրոպացու և ընդհանրապես առողջ ապրելակերպի անբաժանելի մասն է։








































