«Հրապարակ»-ը գրում է, որ Հովիկ Աբրահամյանը, նախապես չիմանալով իր անժամանակ հեռացման մասին, չի հասցրել մաքրել իր հետքերը` այդպիսով միաժամանակ ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելով ԱԺ նորաթուխ խոսնակ Սամվել Նիկոյանին:
«Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները` նրան հաջողվել է խախտումներ ու չարաշահումներ բացահայտել մի շարք գործերի առնչությամբ: Մեր աղբյուրի փախանցմամբ` այն մոտ օրերս դրվելու է Սերժ Սարգսյանի սեղանին, ինչն էլ լուրջ ազդեցություն կունենա Արգամիչի հետագա կարիերայի վրա»:










































