Լիխտենշտեյնը դեկտեմբերի 19-ին ստորագրել է Շենգենյան համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է New Europe-ը` հղում անելով ներքին գործերի Եվրոպական հանձնակատար Սեսիլ Մալմստերին:
Երկուշաբթի օրվանից Լիխտենշտեյնի սահմանները բացվել են Շենգենյան 26 երկրների համար, որոնցում բնակվում է ավելի քան 400 մլն մարդ։
Լիխտենշտեյնի՝ Շենգենյան երկիր դառնալու մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2008 թվականին, սակայն սահմաններն այդ երկրների հետ բացված չէին, քանի որ Գերմանիան ու Շվեդիան դեմ էին այդ որոշմանը:








































