News Georgia-ի փոխանցմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր ընդունել է «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» միջպետական հայցը։
Այն առնչվում է 2008թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ և հետպատերազմյան ժամանակաշրջանում մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայի խախտումներին։
Վրաստանի Արդարադատության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ ՄԻԵԴ-ն այդ եզրահանգման է եկել Վրաստանի կառավարության ներկայացրած փաստերի և այս տարվա սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած բանավոր լսումների հիման վրա։
Հիշեցնենք, որ Վրաստանը Ռուսաստանի դեմ ստրասբուրգյան դատարան միջպետական հայց է ներկայացրել 2008 թվականի օգոստոսի 11-ին։