Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, բարձր մակարդակով Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու 2012 թվականի առաջին կեսին, Բաքվում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը։
Քըլըչը հավելել է, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ հերթական նիստը պլանավորված է անցկացնել հաջորդ տարվա մայիս-հունիսին, Բաքվում։
Նիստին մասնակցելու են երկու երկրների կառավարության անդամները։ Երկու երկրների միջև նմանատիպ նստաշրջաններն անցկացվում են տարին մեկ անգամ։ Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 25-ին, Իզմիրում։