Դեկտեմբերի 19-ին` ժ. 12.58-ին, ահազանգ է ստացվել, որ Ձորափի 40 հասցեում տեղադրված է ռումբ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ փրկարար ջոկատը:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ժ. 14.36-ին դեպքի վայր են հասել ՊՆ սակրավորների և ոստիկանության կինոլոգների խմբերը:
Որոնողական աշխատանքներն ավարտվել են ժ. 14.58-ին, ինչի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: