Business-Грузия-ի փոխանցմամբ՝ այսօր Վրաստանի ու Չինաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել տնտեսական ու տեխնիկական համագործակցության համաձայնագիր։ Վրացական կողմից փաստաթուղթը ստորագրել են Ֆինանսների նախարար Դմիտրի Գվինդաձեն, իսկ չինական կողմից՝ Վրաստանում Չինաստանի դեսպան Չեն Ձյանֆուն։
Այդ համաձայնագրի շրջանակներում Չինաստանը Վրաստանին հատկացնելու է մոտ 9.5 միլիոն դոլարի դրամաշնորհ։ Նշվում է, որ 2005 թվականից Չինաստանը Վրաստանին հատկացրել է 15.8 միլիոն դոլարի դրամաշնորհ, ինչի շնորհիվ Վրաստանն իր սահմանները «զինել» է սկանավորման նոր համակարգերով։










































