Կանադական Vancouver Sun թերթի փոխանցմամբ՝ Կանադայի կառավարությունը սահմանափակել է Իրանի հետ իր քաղաքական ու դիվանագիտական կապերը, ինչն արվել է Իրանի նկատմամբ տարվող «վերահսկելի կապերի» քաղաքականությանը համապատասխան։
Խոսքն Իրանից ուղիղ չվերթների և Վանկուվերում Իրանի հյուպատոսության բացումն արգելելու մասին է։ Նշվում է, որ Կանադան 2005 թվականից սկսած զգալիորեն սառեցրել է Իրանի հետ իր հարաբերությունները՝ կապված այդ երկրի միջուկային ծրագրի հետ։ Ընդհանուր առմամբ, Կանադայում բնակվում է 120,000 իրանցի։







































