Շարքային Բրեդլի Մենինգի, որին մեղադրում էին Wikileaks-ին անօրինական գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեջ, համակարգչում հայտնաբերվել են ԱՄՆ պետդեպարտամենտի դիվանագիտական հաղորդագրություններ և Գուանտանամո հենակետի մասին հաշվետվություններ, որոնք հետագայում հայտնվել են համացանցում:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, քննիչ Դևիդ Շեյվերը, որը մասնագիտացված է համակարգչային հանցագործությունների բացահայտմամբ, հայտնել է, որ Մենինգի համակարգիչ նրա ծառայության ընթացքում` 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի մայիսը, ներբեռնվել են գաղտնի փաստաթղթեր: Քննիչը պարզել է, որ 2010 թվակնաի մարտից փաստաթղթերի արագ ներբեռնման համար Մենինգը օգտագործել է Wget ծրագիրը:
Մենինգի համակարգչի թղթապանակներից մեկում Շեյվերը հայտնաբերել է արխիվ` ԱՄՆ պետդեպարտամենտի 251 հազար դիվանագիտակյան հաղորդագրություններով, որոնք հետագայում հայտնվել էին Ջուլիան Ասանժի կայքում: Բացի դիվանագիտական հաղորդագրություններով թղթապանակից, համակարգչում հայտնաբերել են նաև Գուանտանամո հենակետի բանտարկյալների մասին փաստաթղթեր և մի շարք տեսանյութեր, որոնք հաստատում են ամերիկյան զինվորականների մասնակցությունը Իրաքում և Աֆղանստանում խաղաղ բկաչության սպանության մեջ:
CNN հեռուստաալիքը`վկայակոչելով Մենինգի հետ զինծառայող Թոմաս Չերեպկոյին, հաղորդում է, որ մինչև Մենինգի ձերբակալությունը հենակետում համակարգչային անվտանգության մակարդակը բարձր չէր: Զինվորները հեշտությամբ կարող էին ներբեռնել գաղտնի տեղեկություն, այնուհետև ձայնագրել մաքուր սկավառակի վրա և այն դուրս բերել զինվորական ստորաբաժանումից:
Դրա հետ միասին, հեռուստալիքի տեղեկություններով՝ Մենինգը իր անօրինական գործողությունները թաքցնում էր Lady GaGa-ի սկավառակը լսելու ներքո:
Հիշեցնենք, որ Բրեդլի Մենինգը ձերբակալվել էր 2010 թվականի մայիսին, երբ ծառայում էր Իրաքում: Նրա նկատմամբ 22 կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել: Հետաքննության տվյալներով՝ Մենինգը WikiLeaks-ին փոխանցել է մոտ 260 հազար փաստաթուղթ, որոնց թվում էին Իրաքի և Աֆղանսատնի զինվորական հաշվետվություններ, ամերիկյան զորքերի օդային հարվածների տեսանյութեր:
2011 թվականի դեկտեմեբրի 16-ին Ֆորտ Միդ ռազմական հենակետում սկսվել են Մենինգի գործով դատական լսումները:







































