Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ Պուտինը Ռուսաստանին ներքաշելու է ԵՄ-ի մեջ.
«Ես վստահ եմ, որ Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը դառնալու է նախագահ, իսկ նրա նախագահության ժամանակաշրջանում Ռուսաստանն անդամակցելու է ԵՄ-ին։
Չնայած նրան, որ առաջին անգամ Ռուսաստանում ի հայտ է եկել Պուտինի դեմ լուրջ ընդդիմադիր շարժում, ամեն դեպքում նա ընտրվելու է նախագահ։ Հիշե՛ք իմ այս խոսքերը։ Ներկայումս Ռուսաստանն ավելի մեծ ազդեցություն ունի Եվրոպայի վրա, քան հակառակը»։









































