Iran News-ի փոխանցմամբ՝ Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը կարող է իրենից լուրջ սպառնալիք ներկայացնել կիբերտիրույթում՝ կիբեր ծածկագրեր կոտրելու միջոցով ստեղծելով մշտական անհանգստություն.
«Իրանցիները (կիբեր պատերազմում) արտասովոր տաղանդավոր են մի քանի պատճառով, որ մենք ամբողջությամբ չենք հասկանում։ Օրինակ՝ Իրանն այնպիսի մեթոդներով էր ներթափանցել Դանիայի կիբերտիրույթի մեջ, որը մենք չենք կարողանում ամբողջովին հասկանալ։
Հունիսին իրանցի ցանցահեններին հաջողվել էր ներթափանցել հոլանդական կայքեր՝ կոտրելով Diginotar համակարգչային համակակարգը, որն անվտանգության վկայականներ է թողարկում հոլանդական կառավարական կայքերի համար։ Ես չեմ բացառում, որ Իրանը կարող է ոչ վաղ անցյալում կոտրած լինի ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքերի ղեկավարման համակարգը, ինչի արդյունքում այն հայտնվեց նրա ձեռքում»։











































