2011թ. դեկտեմբերի 26-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2011-2012թթ. ուստարվա պլանի` 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2011թ. դեկտեմբերի 26-ից 2012թ. հունվարի 8-ը ներառյալ:
Առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2011թ. դեկտեմբերի 26-ից 2012թ. հունվարի 22-ը ներառյալ: