Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող՝ ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի Սենատը հաստատի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, ապա դրա ողջ պատասխանատվությունը կընկնի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վրա.
«Եթե այդ օրինագիծը հաստատվի, ապա Սարկոզին անձնական պատասխանատվություն է կրելու թե՛ պատմության առջև, թե՛ թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատթարացման համար։ Այդպիսի օրինագիծ առաջ քաշելով՝ Սարկոզին առաջնորդվել է ոչ թե Ֆրանսիայի, այլ սեփական քաղաքական կուսակցության շահերով»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հաստատումը կանխելու համար արդեն իսկ Փարիզ է ժամանել թուրք պատգամավորներից բաղկացած հատուկ պատվիրակությունը։









































