Սոցիալական խնդիրների աճի հետ մեկտեղ ավելանում են տարատեսակ հիվանդությունները, այդ թվում՝ մաշկային հիվանդությունները,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց բժիշկ, մաշկաբան Գայանե Վարդանյանը և նկատեց, որ ամեն դեպքում մինչև դանակը չի հասնում ոսկորին, հայերը չեն դիմում բժշկի, ինչը ևս սոցիալական դրդապատճառներ ունի: Ի դեպ, նշենք, որ հատկապես մարդու մաշկը օրգանիզմի հայելին է, հետևաբար, եթե մաշկի հետ կապված խնդիրներ են առաջանում, նշանակում է, որ մարդը ներքին օրգանների խնդիրներ ունի, և անհրաժեշտ է, որ մինչև դանակը ոսկորին հասնելը այցելել բժշկի: