Եվրոպական միության պաշտոնյաները հայտարարել են, որ ԵՄ ֆինանսների նախարարները երկուշաբթի օրը կանցկացնեն հեռախոսային համաժողով, որի ընթացքում կքննարկեն Միջազգային արժույթի հիմնադրամի հետ երկկողմ վարկերը և եվրոգոտու նոր ֆիսկալային համաձայնագիրը:
Եվրոգոտու պաշտոնյաները, ովքեր նախընտրել են չհայտնել իրենց անունները, ասել են, որ նախարարները կքննարկեն նաև եվրոպական կայունության մեխանիզմը: Նրանք կքննարկեն մեծամասնական քվերակության ավելի լավ ու բարելավված մեխանիզմ, որը կփոխարինի նախորդին:
Reuters-ը գրում է, որ այս մասին եվրոգոտու ղեկավարները որոշում էին կայացրել դեկտեմբերի 9-ին:











































