Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր այցելել է բանտ և իր խոսքերով՝ արցունքներ առաջացրել կալանավորների աչքերում` ասելով, որ ինչ հանցանք էլ որ գործած լինեն, միևնույն է, դա նրանցից չի խլում իրենց արժանապատվությունը:
«Ռեբիբիա» բանտ Պապի այցելությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկու օր առաջ Իտալիայի նոր կառավարությունը հայտարարել էր բանտերում պայմանների բարելավման մասին:
Reuters-ը գրում է, որ Պապը մոտավորապես մեկ ժամ անցկացրել է բանտարկյալների հետ` նրանցից ոմանց անձնապես ընդունելով բանտի եկեղեցում: Նա նաև բանտարկյալների համար աղոթքներ է կարդացել և պատասխանել է նրանց հարցերին: