«Ֆերրարի»-ի նախագահ Լուկա Դի Մոնտեզեմոլոն իտալական մամուլին տված հարցազրույցում հայտարարեց, որ թիմն ունի բոլոր հնարավորությունները և 2012 թվականին կարող է պայքարել տիտղոսների համար.
«Բարելավման աշխատանքները կատարվում են բոլոր ուղղություններով` մինչև անգամ նոր բոլիդի ստեղծում: «Ֆերրարի»-ն չի կարող գոհ լինել 2011 թվականի մրցաշրջանի արդյունքներից և մենք շատ ենք ցանկանում նոր բարձունքների հասնել: Հաջողությունն արագիլը չի բերում. այն կախված է թիմի իդեալական աշխատանքից:
«Ֆերրարի»-ն հաղթելու բոլոր նախադրյալներն ունի: Լավ ելույթներ ենք սպասում նաև մեր ավտոարշավորդներից: Մասսան գիտակցում է, որ հաջորդ մրցաշրջանն իր համար շատ կարևոր է լինելու, սակայն նրա արագությունը կախված է թիմից, որը նրան պետք է մրցունակ մեքենա տրամադրի: Ալոնսոն զարմանալի մրցաշրջան անցկացրեց, չնայած այն հանգամանքին, որ չուներ արագ բոլիդ: Մեր հաղթանակները կախված են միայն մեզնից:







































