ԱՄՆ նախագահի թեկնածու, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Միթ Ռոմնին այսօր ասել է, որ նախագահ Բարաք Օբաման պետք է մինչև 30.000-անոց բանակ թողներ Իրաքում` Ամերիկայի շահերը պաշտպանելու նպատակով:
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնին Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ «այս ամենից մի բան դուրս կգա», և ինքը «շատ անհանգստացած է»:
Հիշեցնենք, որ այսօր Իրաքից հեռացել են ամերիկացի վերջին զինվորները: Ինչպես արդեն հաղորդել էինք, ընդամնեը 150 զինվոր կմնա Իրաքում`ԱՄՆ դեսպանատանը կից։ Նրանք կծառայեն որպես խորհրդատուներ:
Այն հարցին, թե արդյո՞ք ընտրվելու դեպքում նա նորից զորքերը կուղարկի Իրաք, Ռոմնին հստակ պատասխան չի տվել, բայց ասել է, որ իր նախագահության ժամանակ ամերիկյան զորքերի վերադարձն Իրաք «շատ հավանական կլինի»:











































