Ինչպես հայտնում է mignews.com-ը, «Մուսուլման եղբայրներ» կուսակցությունը Եգիպտոսի ռազմական ղեկավարությունից պահանջել է ներողություն խնդրել, քանի որ նրանք 9 մարդու մահվան և հարյուրավոր մարդկանց վիրավորվելու պատճառ էին դարձել:
Հիշեցնենք, որ Թահրիր հրապարակում անվտանգության աշխատակիցների և ցուցարարների միջև բախման պատճառով մահացել են 9 և վիրավորվել հարյուրավոր մարդիկ:











































