Չեմպիոնների Լիգայի 2011/12 թվականի խաղարկության խմբային փուլի ավարտից հետո UEFA-ն հրապարակեց ակումբային վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղում է Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր «Բարսելոնա»-ն, իսկ ՉԼ-ի 2010/1011 թվականի խաղարկության եզրափակչի մյուս մասնակիցը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, գտնվում է երկրորդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակում է «Չելսի»-ն: առաջին 15 տեղերում գտնվում են հետևյալ թիմերը`
1. «Բարսելոնա» – 145,865 միավոր
2. «Մանչեսթեր Յունայթեդ» – 139,257
3. «Չելսի» – 122,257
4. «Բավարիա» – 120,137
5. «Արսենալ» – 111,257
6. «Ռեալ» – 108,856
7. «Ինտեր» – 102,596
8. «Պորտու» – 97,469
9. «Լիոն» – 92,257
10. «Լիվերպուլ» – 90,257
11. «Միլան» – 85,596
12. «Շախտյոր» – 83,726
13. «Բենֆիկա» – 83,469
14. «Մարսել» – 82,668
15. «ԲԿՄԱ» – 79,399








































