Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 800 կրակոց:
ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:










































