Единая Россия-ն Պետդումայի նախագահ կնշանակի Սերգեյ Նարիշկինին: Այս մասին հայտնել է կուսակցության Գլխավոր խորհրդի առաջին քարտուղար Անդրեյ Իսայևը:
Հիշեցնենք, որ Նարիշկինը Սանկտ Պետերբուրգում գլխավորում էր Единая Россия կուսակցության ընտրական ցուցակը:
Նա հայտնել է, որ ամենայն հավանականությամբ Единая Россия կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար կնշանակվի կուսակցության գործադիր տնօրեն Անդրեյ Վարաբյովը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ենթադրվում է, որ կուսակցությունը Գլխավոր խորհրդի նիստում այսօր կհրապարակի Պետդումայի նախագահի թեկնածուի անունը:









































