Wednesday, 10 06 2026
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան

«Նիգ Ապարան»-ի նախագահ է ընտրվել Սամվել Ալեքսանյանը

2011 թվականի դեկտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզհամերգային համալիրում տեղի է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական միության 5-րդ հոբելյանական համագումարը։

Համագումարի ավելի քան 2040 պատվիրակներին և շուրջ 500 հյուրերին կազմակերպության նախագահ Հայկազ Նավասարդյանը ներկայացրեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կատարած աշխատանքները և ձեռքբերումները։ Հաշվետու զեկույցում նշվեցին հայրենակցական միության կողմից Ապարանի տարածաշրջանում, հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Սյունիքում, Լոռիում, ինչպես նաև Երևանում կատարված բազում միջոցառումները և այլ կազմակերպչական աշխատանքները։ Զեկույցում հատկապես կարևորվել են այն միջոցառումները, որոնց մասնակիցների աշխարհագրությունը արդեն դուրս է եկել Ապարանի տարածաշրջանից, դարձել հանրության կողմից սիրված ու սպասված։ Մասնավորապես շեշտվեցին 1918 թվականի մայիսյան հաղթանակներին նվիրված Բաշ-Ապարանի ճակատամարտի, Ամանորին նվիրված, արդեն ավանդական դարձած «Հին Նոր Տարի», 2006 թվականից մեկնարկած «Միասնության ծառատունկի» ամենամյա միջոցառումները։ Նշվեց նաև «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կողմից ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած և նախարարության «Արի Տուն» ծրագրի հիմնը դարձած «Արի Տուն» երգի շնորհանդեսը, որը համատեղ կազմակերպվել էր հայրենակցական միության և Սփյուռքի նախարարության կողմից։

«Նիգ Ապարան» հայրենակցական միության կատարած աշխատանքների արդյունավետության և պետական մարմինների կողմից առանձնահատուկ կարևորության ակնառու օրինակ է շետվել նաև ՀՀ բնապահպանության հետ 2010 թվականին կնքված հուշագիրը’բնության պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Հայրենակցական միության նախագահը շեշտեց նաև, որ հաշվետու ժամանակաշրջանում միության անդամների թիվը ավելացել մի քանի հարյուր անդամակցություններով, գումարվել են աշխատանքային խորհրդակցություններ, ձևավորվել հանձնաժողովներ, որոնք կազմակերպել են միության աշխատանքային գործունեությունը։

«Նիգ Ապարան» ՀՄ գործունեության ամենամեծ ձեռքբերումը, որը այլևս անշրջելի է, դա տարիների ընթացքում աննկատ ձևավորված, բայց այսօր արդեն անհերքելի իրողություն դարձած մեր միասնությունն է»- իր խոսքում շեշտել է միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը։
Աղվան Հովսեփյանը պատահական չհամարեց, որ «Նիգ Ապարանի» գործունեությունը ասոսացվում է միասնության, հայրենասիրության հայրենի եզերքը արժեվորելու հոգեկերտվածքի գաղափարի հետ։

Աղվան Հովսեփյանը անդրադառնալով «Նիգ Ապարանի» գործունեությանը երբեմն քաղաքական ենթատեքստ տվող հայտարարություններին առանձնահատուկ շեշտել է, որ . «Նիգ Ապարանը» իր գործունեությամբ զորացնում է պետականությունը սերմանում է պետական մտածելակերպ և երբևէ չի զբաղվել, չի զբաղվում և չի զբաղվելու քաղաքականությամբ»։

«Նիգ Ապարանը» իր գործունեությամբ նոր էջ է բացել մեր պետության հասարակական կյանքում,-շեշտել է Աղվան Հովսեփյանը,-որտեղ մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր բարի ցանկությունները և գործերը իրականացնելու, հարստացնելու մեր հայրենիքի պատմությունը, հզորացնելու մեր պետականությունը, նպաստելու մեր տարածաշրջանի ազգաբնակչության հոգսերի ու սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը»։

«Նիգ Ապարան» հայրենակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպության աշխատանքներին օժանդակելու, համագործակցելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի շարք պետական և հասարակական գործիչների շնորհվել է «Մեր Բարեկամ» կոչումը։

Հոբելյանական 5-րդ համագումարում «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից «Մեր Բարեկամ» շքանշանով պարգևատրվել են ականավոր քաղաքական և պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գործարար Հրանտ Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը։

Համագումարը, կանոնակարգով սահմանված կարգով, կատարեց նաև «Նիգ Ապարան» ՀԲՀԿ ղեկավար կազմի ընտրությունը։ Ընտրվեց կազմակերպության խորհուրդը, նախագահությունը և կազմակերպության նախագահ։ Համագումարի կողմից «Նիգ Ապարան” ՀԲՀԿ նախագահ ընտրվեց Ազգային Ժողովի պատգամավոր, բարեգործ Սամվել Ալեքսանյանը։

«Նիգ-Ապարան» ՀՄ համագումարին հրավիրվել և մասնակցում էին մի քանի հարյուր հյուրեր, մտավորականներ, գիտնականներ, գրողներ, ԱԺ պատգամավորներ, ԱԺ խմբակցությունների ղեկավարներ, պետական բարձրաստիճան այրեր, հայրենակցական միության արտասահմանյան երկրներում գործող մասնաճյուղերի ներկայացուցիչներ։

Համագումարի ավարտին ընդունվել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հետագա գործունեության ուղենիշները հաստատող բանաձև։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում