ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դադարեցրել է Լիբիայի կենտրոնական բանկի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը` հնարավորություն տալով միլիարդավոր դոլարներ օգտագործել երկրում բարեփոխումներ իրականացնելու համար:
AFP-ն գրում է, որ ԱՄՆ-ը հայտնել է, որ կապասառեցնի Լիբիայի Կենտրոնական բանկի 30 միլիարդ դոլարի ակտիվները, իսկ Բրիտանիան` 10 միլիարդ դոլարի ակտիվները:
Ամբողջ աշխարում փետրվար ամսին սառեցվել էին Լիբիայի ավելի քան 150 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվներ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ սահմանեց Լիբիայի նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի դեմ, ով իշխանությունից զրկվեց ապստամբության վերջում, որի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին:









































