Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ուրբաթ օրը բախվել են կրեդիտային վարկանիշի պատճառով` մեծացնելով այն լարվածությունը, որը սկսվեց, երբ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հրաժարվեց ստորագրել եվրոգոտու պայմանագրում փոփոխությունների համաձայնագիրը:
Reuters-ը գրում է, որ փոխվարչապետ Նիq Քլեգն ասել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանկո Ֆիլոնին, որ բրիտանական տնտեսության ֆրանսիական քննադատությունն անընդունելի է, և կոչ է արել նվազեցնել լարվածությունը:
Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերթ Զեոլիքն, իր հերթին, «խորապես անհանգստացած է» պարտքային ճգնաժամը լուծելու ուղղությամբ Բրիտանիայի և Ֆրանսիայի քայլերից:









































