Միսիսիպիում ապրող մի մարդ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, քանի որ սպառնացել է սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և պայթեցնել մի հիվանդանոց, որտեղ մերժել են վիրահատել նրա կնոջը:
45-ամյա Դեյվիդ Ուիլյամսը ձերբակալվել է հուլիս ամսին, այն բանից հետո, երբ Միսիսիպիի համալսարանի բժշկական կենտրոնի աշխատակիցները տեղեկացրել են, որ նա հեռախոսային խոսակցության ժամանակ վերոնշյալ սպառնալիքներն է ներկայացրել: Նա մեղավոր է ճանաչվել օգոստոսի 31-ին:
Associated Press-ը հայտնում է, որ բանտից դուրս գալուց հետո Ուիլյամսը պարտավորվել է ալկոհոլի օգտագործման և բարկության կարգավորման դասընթացների մասնակցել:











































