Մոլդովայի նախագահի թեկնածու Մարիան Լուպուն խորհրդարանում չկարողացավ անհրաժեշտ թվով ձայներ հավաքել: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Լուպուին նախագահ դառնալու համար անհրաժեշտ էր հավաքել 61 ձայն: Նրա օգտին քվեարկել էր 58 պատգամավոր, դեմ էին քվեարկել երեքը:
Կոմունիստների ընդդիմադիր կուսակցության խմբակցությունն ուրբաթ օրը բոյկոտել էր խորհրդարանի նիստը: Երեք պատգամավորներ, ովքեր լքել էին Կոմունիստական կուսակցությունը նոյեմբերի սկզբին, հայտարարել էին, որ իրենք չեն ընտրի գործող կոալիցիայի ներկայացուցչին:
Առաջիկա նիստերից մեկի ժամանակ խորհրդարանը պետք է նշանակի նոր ընտրությունների ժամկետը:







































