Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին առաջին պաշտոնական կենսագրականը, որը գրել էր Ուոլթեր Այզեքսոնը, և որը հրապարակվելուց անմիջապես հետո դառձավ բեսթսելլեր, կարող է ընդլայնվել:
Ինչպես հայտնում է Fortune կայքը, հղում կատարելով գրքի հեղինակին, Ջոբսի կենսագրականը կարդալու են նույնիսկ տասը տարի անց, քանի որ կենսագիրը իր 630 էջանոց գիրքը դիտում է որպես միջանկյալ տարբերակ:
Կենսագրության հնարավոր խմբագրումը, որը կարող է ստանձնել Այզեքսոնը, ներառում է նոր տեղեկություններ, լրացուցիչ գլուխներ, որոնք նկարագրում են Ջոբսին մինչև իր մահը:
Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսը մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ին՝ 56 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո: Նրա մասին առաջին պաշտոնական գիրքը հրատարակվել է մահից մի քանի շաբաթ անց: Երկուշաբթի Amazon օնլայն գրախանութը հայտարարել էր, որ Apple-ի հիմնադրի կենսագրականը գլխավորել է 2011 թվականի ամենաշատ վաճառված գրքերի ցուցակը:







































