Ադրբեջանական Vesti.az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Սաքարիայի նահանգում կառուցվում է նոր մզկիթ, որն իր տեսքով հիշեցնում է նամազի ժամանակ խոնարհված մարդու։ Այդ մզկիթը փոխարինելու է 1999 թվականի երկրաշարժի արդյունքում կործանված հին մզկիթին։
Նոր մզկիթը զրկված կլինի սովորական գմբեթից, իսկ սև մարմարից պատրաստված խորանը հիշեցնելու է Քաաբան։ Մզկիթի պատերը հիմնականում ապակուց են, ինչը հնարավորություն է ընձեռում մզկիթ այցելածների 80 տոկոսին տեսնել մոլային։
















































