ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի վարկանիշի անկումը պայմանավորված է «նախընտրական և հետընտրական շրջանում ընդհանուր էմոցիոնալ ֆոնով»: «Եթե վերանանք էմոցիաներից, ապա ակնհայտ է դառնում, որ գործերի իրական դրությունը ներկա պահին ավելի շուտ դրական նշանով է»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը,- որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Հասարակական կարծիքի հետազոտության համառուսական կենտրոնի կողմից դեկտեմբերի 10-ին և 11-ին Ռուսաստանի 46 շրջաններում անցկացված հարցման համաձայն՝ Պուտինի գործունեությանն աջակցում էր բնակչության 51-ը: Մինչդեռ նախքան ընտրությունները՝ նոյեմբերի վերջին անցկացված համանման հարցման ժամանակ այդ ցուցանիշը 61% էր:











































