Որքան էլ ցավալի է` մենք բացահայտեցինք, որ Առնո Բաբաջանյանի «շլյագերների» պարտիտուր չունենք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը փաստեց Կարեն Անանյանը, որը վերականգնել է մեծ կոմպոզիտորի երգերի պարտիտուրները:
«Այս նախագծի միջոցով մենք բացթողումը լրացրինք ու կարճ ժամանակում մոտ 17-18 երգերի պարտիտուրները վերականգնել ենք»,- տեղեկացրեց նա:
«Մի տեղ պարտիտուրները չկային, որպես այդպիսին, կային պարտիաներ, մեկ այլ տեղ շատ խառն էին գրված»,- նշեց Կ. Անանյանը` շնորհակալություն հայտնելով Երվանդ Երզնկյանին, որ օգնել է իրենց:
Երգիչ Հայկոն էլ իր հերթին ավելացրեց, որ դեկտեմբերի 16-ին կայանալիք «Բաբաջանյան Ֆեստից» հետո այդ պարտիտուրները կմնան արդեն ժողովրդին:
«Մի քանի օրում մի քանի ամսվա աշխատանք է կատարել»,- նշեց երգիչը:
Երգչուհի Էմմին ցանկություն հայտնեց, որ համերգից հետո երգերի նոտաները տպագրվեն:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ավելացրեց` պարտիտուրները լույս կտեսնեն թվային տարբերակով:









































