Դեկտեմբերի 15-ին` ժամը 16.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և ԼՂՀ ոստիկանության ծառայողները Երևանի Օգանովի փողոցի 50 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 37-ամյա Արմեն Եղիազարյանին:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ վերջինս նոյեմբերի 24-ից ԼՂՀ ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Եղիազարյանը տեղափոխվել է ԼՂՀ ոստիկանություն:










































