Մինեսոտա նահանգի ոչ մեծ քաղաքներից մեկի դատարանում տղամարդը կրակ է բացել` վիրավորելով դատախազին և ևս երկու մարդու:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, Գրանդ Մերես քաղաքում, որը մոտ է Կանադայի սահմանին, հրաձգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին:
Դատախազ Թիմոթի Սքենելը ստացել է մի քանի հրազենային վնասվածքներ և վիրահատության է ենթարկվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ տուժած, երրորդ վիրավորը, բժշկական օգնություն ստանալով, գնացել է տուն:
Կասկածյալը ձերբակալվել է: Duluth News Tribune կայքի տեղեկացմամբ՝ 42-ամյա տղամարդը նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դանիել Շլինցն էր, որի գործը այդ օրը լսում էին դատարանում (նրան մեղադրում էին սեռական հանցագործություններ կատարելու մեջ): Ձերբակալվածի հայրն ասել է, որ հրաձգության պահին դատարանում գտնվել է կասկածյալի մայրը, որը փորձել է նրանից խլել զենքը:









































