Ինդոնեզիայի Աչեխ նահանգում ձերբակալվել են տասնյակ երիտասարդ աղջիկներ ու տղաներ: Ոստիկանները ձերբակալել են նրանց, քանի որ վերջիններս «պանկեր» են և խախտել են կարգուկանոնը:
Համացանցում հայտնվել են նկարներ, որտեղ ոստիկանները սափրում են «պանկեր»-ի յուրօրինակ սանրվածքները:
BBC-ն գրել է, որ «պանկեր»-ի խումբը եկել էր Ջակարտայից ու այլ քաղաքներից՝ համերգի մասնակցելու համար: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ քաղաքացիները բողոք են ներկայացրել «պանկեր»-ի պահվածքի դեմ, որոնք մուրացկանությամբ են զբաղվել: Նա նաև ավելացրել է, որ երիտասարդներին ոչ մի մեղադրանք չի ներկայացվել, պարզապես նրանց ուղարկել են ուղղիչ դպրոց՝ վերադաստիարակվելու համար:









































