Հունգարիան ընդունել է օրենք՝ ընդդեմ թափառաշրջիկների: Օրենքի համաձայն՝ փողոցում գտնվող մարդիկ կտուգանվեն 150 հազար ֆորինտ, որը հավասար է մոտ 600 դոլարի: Նշենք, որ սա Հունգարիայում միջին աշխատավարձի չափն է:
Օրենքն ընդունվել է նոյեմբեր ամսվա վերջին: Այն դրվել էր քննարկման Fidesz պահպանողական կուսակցության կողմից, և խորհրդարանի մեծամասնությունը քվեարկել էր դրա ընդունման օգտին։
France presse-ը գրում է, որ Բուդապեշտում ապրում են 10 հազար թափառաշրջիկներ: Հետաքրքրականն այն է, որ մայրաքաղաքում նրանց տեղավորման համար կա 5000 օթևան: Փաստորեն, բոլոր այն թափառաշրջիկները, ովքեր չեն կարողանում տեղավորվել օթևաններում, ստիպված կլինեն վճարել 600 դոլարի տուգանք:










































