ՀՀ ԱԻ նախարարությունից «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյանի պողոտայի թիվ 4 շենքի 9-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսային զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ոստիկանության աշխատակիցները բացվել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1929 թ. ծնված Գրիգոր Տիտացյանի դին:







































