Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հետևանքը կվերանա, բայց պատճառը կմնա և կխորանա

Համընդհանուր ընկալում կամ մտայնություն կա, որ կոալիցիոն միանական ցուցակը կհանգուցալուծի ներիշխանական ճգնաժամը կամ կկանխի դրա վտանգավոր գեներացումն ու հետագա ծավալումը:

Մեծ է հավանականությունը, որ արտաքին այդ քողի տակ ներիշխանական հակասությունները ավելի են «եփ գալու», և կոալիցիոն կաթսայի կափարիչը
առավել մեծ աղմուկով է դուրս թռչելու: Դա, իհարկե, կարող է լինել խորհրդարանի կամ նախագահի ընտրությունից հետո, բայց, թերևս, լինելու է անխուսափելի: Քանի որ ներիշխանական հակասությունների և ճգնաժամի հետևանքը վերացված է, բայց պատճառը, որ հանգեցնում էր այդպիսի հետևանքի, շարունակում է գոյություն ունենալ և ժամանակի ընթացքում ավելի է սրվելու` թե՛ ներքին, թե՛ արտաքին բնական ու օրինաչափ գործընթացների հետևանքով:

Բանն այն է, որ պատճառը իշխանության, իշխանական կաղապարի նեղությունն է, որը ռեսուրսների սղության պատճառով սկսել է ավելի ու ավելի քիչ մարդ տեղավորել իշխանության մեջ, և առաջացել էր լուրջ նեղվածք: Սերժ Սարգսյանը փորձում էր այդ խնդիրը լուծել հայ-թուրքական գործընթացով՝ ձգտելով հասնել սահմանի բացմանը, որպեսզի ընդլայնվի իշխանության ռեսուրսային տիրույթը:

Սակայն դա չստացվեց: Պատահական չէ, որ Հայաստանում ներիշխանական լուրջ խմորումները ՀՀԿ և ԲՀԿ ֆորմատով սկսվեցին հենց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայ-թուրքական «օդանցքը» չի գործելու: Սերժ Սարգսյանը այդ գործընթացի տապալումից հետո ակտիվորեն ձեռնամուխեղավ իշխանության միջից որոշ տարրերի կամաց-կամաց հեռացման գործին:

Բնական է, որ հիմնական խնդիրը պետք է լիներ Գագիկ Ծառուկյանին դուրս մղելը, քանի որ Ծառուկյանը իշխանության մեջ կարևոր բևեռներից մեկն է, թեկուզ և այն պարզ պատճառով, որ նույնացվում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Երբ իշխանության մեջ նեղվածք է, բնականաբար, պետք է հեռացնել այն տարրերին, ովքեր ի վիճակի են ինչ-որ պահի վիճարկել քո իշխանությունը:

Ահա այդ տրամաբանությամբ էլ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ Գագիկ Ծառուկյանի աստիճանական չեզոքացման գործընթացին: Բայց Ծառուկյանը որոշեց դիմադրել, ընդ որում՝ բավական ագրեսիվ և նախաձեռնողական
դիմադրությամբ: Նա սկսեց մի քանի կոշտ հայտարարություններ անել, որոնց երբեմն-երբեմն միանում էր նաև Ռոբերտ Քոչարյանը:

Սերժ Սարգսյանի համար պարզ դարձավ, որ ԲՀԿ դեմ բացահայտ առճակատման գնալը ռիսկային է, քանի որ հաղթանակի տված օգուտը կարող է ավելի քիչ լինել, քան այդ հաղթանակի զոհասեղանին դրված ռեսուրսներն են: Լավագույն տարբերակը «հրադադարն» էր, ինչն էլ հաստատվեց այս տարի փետրվարին կոալիցիոն նոր հայտարարությամբ: Դրա բովանդակությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանը միարժեք հաղթանակ է տոնել՝ ստիպելով Գագիկ Ծառուկյանին պաշտպանել իր թեկնածությունը 2013 թվականին:

Բայց շտապել պետք չէ և գործընթացներին պետք է նայել ավելի լայն կտրվածքով: Իշխանության ռեսուրսային սղությունը շարունակում է պահպանվել, իսկ աշխարհն էլ շարունակում է առաջ գնալ: Ակնհայտ է, որ իշխանության պայմանավորվածությունը կառուցվել էր այն սկզբունքի վրա, որ ավելի լավ է քչով բավարարվել և պայմանավորվել եղած քիչը մաս-մաս անելու հարցում, քան իրար դեմ շատի համար պայքարել և թուլացնել իշխանական համակարգը: Շատ պարզ տրամաբանություն է գործել: Բայց այդ տրամաբանությունը կարող էր միջնաժամկետ առումով կենսունակ և աշխատունակ լինել զուտ փոքր Հայաստանի պայմաններում, եթե Հայաստանը լիներ ինքն իրենով ապրող պետություն: Մինչդեռ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բանուկ երթևեկության հատվածում, ինչը ենթադրում է միջազգային պարտավորություններ, հարաբերություններ՝ դրանց բաց և փակ ռեժիմներով, ստվերային և թափանցիկ կողմերով: Ռեսուրսների անբավարարության հարցը այդ համատեքստում վաղ թե ուշ սրվելու է նորովի:

Բանն այն է, որ Հայաստանում ներիշխանական ճգնաժամի բուն շարժառիթը արտաքին զարգացումներն են, ներքին ռեսուրսների՝ հենց դրանց հանդեպ եղած հարաբերակցությունը: Շարժառիթը հայկական «արտադրության» չէ, այլ թելադրված է համաշխարհային գործընթացներով, համաշխարհային տրանսֆորմացիոն միտումներով, որոնք հայաստանյան «էլիտայի» տարբեր հատվածների մեջ առաջացնում են բնական մտահոգություններ սեփական ճակատագրի հանդեպ, քանի որ իրենք որևէ կերպ չեն կարող ազդել համաշխարհային գործընթացների վրա: Իսկ դրանք ընթանում են խաղի նոր կանոնների որոնման տրամաբանությամբ: Առավել ևս` սկսել են չգործել արդեն շատ հին կանոններ, շատ դեպքերում անցումային դրույթներ են գործում:

Հիմա Հայաստանի իշխող ուժերը մտածեցին, որ այդ ֆոնի վրա, սեփական կաշինփրկելու մասին մտածելու փոխարեն, առավել ճիշտ է մտածել ընդհանուր կաշի ձևավորելու և այն միասնաբար փրկելու մասին: Բայց հարցն էլ հենց այն է, որ այդ տրամաբանությունը աշխատող է զուտ ներհայաստանյան զարգացումներում, սակայն կենսունակ չէ աշխարհի մասշտաբով:

Աշխարհում պատասխանատվության հարցը շատ հստակ է դրվում: Մասնավորապես Հայաստանի պատասխանատուն այնտեղ կոալիցիան չէ, այլ Սերժ Սարգսյանը: Նրան են ուղղվելու բոլոր հարցերն ու բոլոր պահանջները, ու նրանից են սպասվելու դրանց պատասխանները: Սերժ Սարգսյանն էլ, բնականաբար, պետք է շարունակի հարցեր ու պահանջներ ներկայացնել այն սուբյեկտներին, ում հետ որոշել է կիսել պատասխանատվության բեռը: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ այդ սուբյեկտները տվյալ պահանջները կատարելու համար պահանջելու են վարձատրություն` ռեսուրսների տեսքով: Ահա այստեղ է, որ կրկին վեր է հառնելու ներիշխանական ճգնաժամի գլխավոր շարժառիթը` իշխանության «հոգապահուստի» բացակայությունը կամ սղությունը:

Սա ամենևին չի նշանակում, որ ներիշխանական հաջորդ ճգնաժամն էլ լինելու է
ՀՀԿ-ԲՀԿ հակադրության տեսքով: Տեսքը, սուբյեկտների կազմը կարող է փոփոխվել, ավելանալ, լրացվել, համալրվել: Չի բացառվում, որ հաջորդ ճգնաժամը լինի ներ-ՀՀԿ-ական ճգնաժամ, երբ Ռոբերտ Քոչարյանը, ասենք, ԲՀԿ-ից զրկվելով, կփորձի խաղի մեջ մտցնել արդեն ՀՀԿ այն մասին, որին ինքն է «մուտքագրել» այդ կուսակցություն:

Իշխանության համար ամենացավալին և վտանգավորն այն է, որ հարցերն ու պահանջներն ավելանում են, արագանում են, իսկ ռեսուրսները նվազում են, ընդ որում՝ նույնքան արագ:

Այնպես որ, բյուրեղացումը Հայաստանի իշխանության համար ելք չէ: Միակը, որ կարող է ելք լինել` երկրում արագ և մեծ ծավալի իրական բարեփոխումների ալիք սկսելն է: Բայց ակնհայտ է նաև, որ ներկայիս իշխանությունը չունի այդ կամքը և իր բոլոր գործողությունները միտել է դրանից խուսափելուն: Թեև աշխարհում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ժողովրդավարական ալիքի խուսափողը «ընկնում» է ժողովրդականալիքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում