Արքայազն Ուիլյամը, Քեյթը և Արքայզն Հարին կմիանան Բրիտանիայի թագավորական ընտանիքի մյուս անդամներին` աշխարհով մեկ ճանապարհորդելու և այդպիսով թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հոբելյանը նշելու համար:
Ըստ CelebrityCircuit-ի՝ պաշտոնապես հայտարարվել է, որ Ուիլյամն ու Քեյթը կայցելեն Մալազիա, Սինգապուր, Սողոմոնյան կղզիներ և Տուվալու: Ճանապարհորդությունն, ամենայն հավանականությամբ, կսկսվի աշնանը: Արքայազն Հարին կմեկնի Բելիզ, Ջամայկա և Բահամներ:
85-ամյա Եղիսաբեթ թագուհին և արքայազն Ֆիլիպը կճանապարհորդեն Մեծ Բրիտանիայում։ Նրանց ուղևորությունը կսկսվի Լոնդոնից՝ մարտ ամսին։ Նրանք կլինեն Անգլիայում, Ուելսում, Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում:
Իսկ հիմնական արարողությունը տեղի կունենա հունիսի 2-5-ը, և այդ ընթացքում կլինի նավարկութուն՝ Թեմզա գետով և համերգային ծրագիր՝ Բուքինգեմյան պալատում:







































