Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Ծառուկյանը պետք է հեռանա

Եթե Ծառուկյանը չկարողանա դիմադրել Սերժ Սարգսյանի պահանջներին նրան լրջագույն վերջաբան է սպասվում:

Դեռ տարեսկզբին` ԲՀԿ 5-րդ համագումարում, այդ կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրված Գագիկ Ծառուկյանը հանկարծ հայտարարեց, որ եթե չկարողանա կատարել կուսակցության նախագահի պարտականությունը, ապա կհեռանա՝ տեղը զիջելով նոր նախագահի: Ծառուկյանն ինքն էլ շեշտեց, որ իր այդ հայտարարությունն անակնկալ հայտարարություն է: Հիմա թերևս պարզ է, թե ինչն էր դրա պատճառը: Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը գիտակցում էր, որ գուցե երկար չկարողանա դիմադրել Սերժ Սարգսյանի պահանջներին և վերջնագրերին ու տեղի տա: Եվ իսկապես, Ծառուկյանը դրանից հետո դիմադրեց ընդամենը 5 օր և չկարողանալով հաղթահարել իր կյանքի թերևս կարևորագույն փորձությունը, հինգերորդ օրը` փետրվարի 17-ին գնաց ու ստորագրեց կոալիցիոն «ղազագիրը»:

Եթե Ծառուկյանը չկարողացավ կատարել կուսակցապետի իր պարտականությունը և համաձայնեց կուսակցությունը սպանել, նա պետք է հեռանա: Կուսակցապետի պարտականության մեջ է մտնում այն, որ նա կարողանա կուսակցության համար հնարավորինս մեծ քաղաքական հնարավորություններ և ապագա ապահովել: Մինչդեռ Ծառուկյանի` ՀՀԿ-ի հետ նույն ցուցակով գնալու որոշումը ԲՀԿ-ին ոչ թե ապագա է կապահովի, այլ ՕԵԿ-ացում: ԲՀԿ-ն վերջնակապես կվարկաբեկվի`կախվածության մեջ հայտնվելով ՀՀԿ-ից:

Այսպիսի որոշումից հետո, ժամանակի ընթացքում ԲՀԿ-ն նաև ՕԵԿ-ի նման դառնալու է ՀՀԿ-ի կցորդը, որտեղ Սերժ Սարգսյանը կտեղավորի բոլոր նրանց, ում չի ուզում ՀՀԿ-ում տեղավորել, որ իր «բյուրեղյա մաքրության» ռեֆորմիզմի վրա ստվեր չգցեն: Այսինքն՝ ինչպես ՕԵԿ-ում է խցկում զանազան խուճուճ-մուճուճների, այդպես էլ «Բարգավաճը» կլցնի տարբեր կարգի նորանոր մականունավորներով: Ահա թե ինչ ապագա կապահովի Գագիկ Ծառուկյանը կուսակցության համար: Եվ քանի դեռ ուշ չէ, քանի դեռ բանը չի հասել նրան, որ Սերժ Սարգսյանը նաև ԲՀԿ նախագահի անունը որոշի, Գագիկ Ծառուկյանն ավելի լավ է՝ ինքնակամ հեռանա, ինչպես խոսք է տվել:

Գուցե դեռևս շանս կա, որ ԲՀԿ-ն կգլխավորի այնպիսի մեկը, որը կկարողանա այդ կուսակցությունը դուրս բերել ՀՀԿ ոտքերի տակից: Շատերը, հավանաբար, նկատի կունենան Ռոբերտ Քոչարյանին: Ինչո՞ւ ոչ: Նախ՝ այդպես Քոչարյանը դուրս կգա ստվերից և կհայտնվի հասարակության աչքի առաջ, և այդժամ թող անի՝ ինչ կարող է, ոչ թե ստվերից, ինտրիգներով և խարդավանքներով, որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում ընդհանուր քաղաքական պրոցեսների համար:

Գագիկ Ծառուկյանին մնում է իր սխալն ուղղելու երևի թե այդ մի տարբերակը, այլապես իշխանության վերարտադրության հերթական ակտի գլխավոր պատասխանատուն բարոյահոգեբանական առումով այս անգամ դառնում է նա: 2008 թվականին այդ պատասխանատուն դարձավ Արթուր Բաղդասարյանը: 2012-13 թվականներին կդառնա Գագիկ Ծառուկյանը: Դե, իսկ պտուղները կրկին կքաղի Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում