Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին մեղավոր ճանաչել փողերի անօրինական լվացման և Փարիզի քաղաքապետ լինելու տարիներին ծառայողական դիրքի չարաշահման մեջ: Այս մասին հայնտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Սա Ֆրանսիայում առաջին դեպքն է, որ մեղադրանք է ներկայացվում երկնրի նախկին ղեկավարին: 79-ամյա քաղաքական գործչին կարող է սպառնալ մինչև 10 տարի ազտազրկում և 150 հազար եվրո տուգանք:
Շիրակը առողջական խնդիրների պատճառով ներկա չի եղել դատավճռի կայացման ժամանակ:









































