Եմենի փոխնախագահ Աբեդ Ռաբբո Մանսուր Խանին ներկայացրել է երկրում իրավիճակը կարգավորելու վերաբերյալ փաստաթուղթ, որի կարևորագույն կետը երկրի խոշոր քաղաքներից, առաջին հերթին Սանայից զինված խմբավորումների դուրս բերումն է:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, Խանիի կարծիով, տվյալ քայլը նշանակալի առաջընթաց կլինի է երկրի վերականգնման համար:
Փաստաթղթում զինված խմբավորումներ ասելով հասկացվում է բոլոր զորամասերը, ոստիկանական հատուկ նշանակության ուժերը, ինչպես նաև տեղական ցեղերի զինյալները: Փոխնախագահը հստակեցրել է, որ փաստաթուղթը կյանքի է կոչվելու 2011 թվականի դեկտեմբերի 17-ից, բոլոր միջոցառումների ավարտը նախանշված է մինչև հաջորդ շաբաթվա ավարտը:
Փորձագետները գտնում են, որ նոր ղեկավարությանը հաջողվելու է ազատված ուժերն ակտիվորեն օգտագործել «Ալ-Կաիդայի» զինյալների դեմ, որոնք, օգտվելով երկրի անկայուն վիճակից, վերջին ժամանակներս ակտիվացել էին:
Հիշեցնենք, որ Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալահ Սալեհը 2011 թվականի նոյմեբերի 23-ին Սաուդայն Արաբիայի մայարքաղաքում համաձայնագիր է ստորագրել ընդիիմության ներկայացուցիչների հետ Եմենի իշխանությունը հանձնելու վերաբերյալ:











































