Դեկտեմբերի 14-ին` ժամը 15.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Լուսառատ գյուղի 22-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վերջինս դեկտեմբերի 6-ի գիշերը գողացել է Վեդի քաղաքի մի բնակչի ձին` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ երիտասարդը դեկտեմբերի 2-ի գիշերը գողացել է Վեդի քաղաքի մեկ այլ բնակչի ձին, սակայն մի քանի օր անց վերադարձրել է:
Կատարվում է հետաքննություն:








































