Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ռուսաստանը Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից չի հրաժարվի և կվճարի Ադրբեջանի պահանջած ցանկացած գումար. Կոմանդոս

Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը պահելու համար ադրբեջանական կողմը որքան էլ մեծ գումարներ պահանջելու լինի, Ռուսաստանը, միևնույն է, կվճարի դրանք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով երեկ Բաքվում սկսված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության պայմանագրի երկարաձգման մասին բանակցություններին:

Հիշեցնենք, որ երկարաձգման մասին պայմանավորվածությունը նախկինում ձեռք էր բերվել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև, սակայն հարցի ֆինանսական կողմը բաց էր մնացել: Նախարարների պայմանավորվածության համաձայն՝ նոր պայմանագիրը պետք է հաստատված լինի արդեն հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին: Հատկանշական է, որ ռուսական կողմն առաջարկում է պահպանել ներկայում գործող՝ 7 մլն դոլարի վարձավճարը, միևնույն ժամանակ նվազեցնելով վարձվող տարածքի չափը: Սակայն Ադրբեջանը նոր պայմաններ է ներկայացրել ռուսական կողմին:

Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով, հաշվի առնելով Ադրբեջանի հետ միլիարդավոր դոլարների դրամաշրջանառությունը՝ Ռուսաստանը գումարներ չի խնայի պահելու համար Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը: «Ռուսաստանն այդ կայանից չի հրաժարվի և կվճարի Ադրբեջանի պահանջած ցանկացած գումար: Սակայն հարցն այն է, որ այն վաղուց հնացել է և անգամ 7 միլիոն դոլար չարժե: Այդ կայանն անցած սերնդի է՝ կառուցված խորհրդային տարիներին, այն ժամանակվա տեխնոլոգիաներով: Ուղղակի ռուսներին այդ տարածքը պետք է, որպեսզի այնտեղ նոր կայան կառուցեն: Հիմա ռուսներին պետք է ամրապնդվել այդ տեղում, ինչն էլ նրանց թույլ է տալիս վերահսկողության տակ պահել Մերձավոր Արևելքը»,- նկատեց գեներալ-մայորը:

Հարցին՝ ժամանակը չէ՞, որպեսզի հայկական կողմն էլ իր տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի համար սկսի վարձավճար պահանջել, այլ ոչ թե՝ ինքը վճարի ռուսական կողմին, Տեր-Թադևոսյանը նկատեց. «Մենք ռուսներին վատ ենք սովորեցրել: Նրանք սովորել են, որ մենք բարի մարդիկ ենք: Հիմա ինչ-որ բան փոխելու համար ուշ է, անիմաստ է կենտրոնանալ այդ հարցի վրա: Մեր քաղաքականությունը սխալ է եղել: Իմ կարծիքով՝ Հայաստանում ռազմաբազայի տեղակայման համար ռուսներից վարձավճար պահանջելն այլևս շատ բարդ հարց է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում