«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս կոչով դիմելու է ՀՀ քաղաքացիներին` նրանց խնդրելով աջակցել ոստիկաններին:
«Բայց քանի որ մինչ այս արված բոլոր կոչերը մնացել են անարձագանք, Գասպարյանը որոշել է քաղաքացիներին նյութական շահագրգռվածությամբ բերել համագործակցության դաշտ: Այսուհետ բոլոր այն քաղաքացիները, որոնք կունենան տեսանյութեր հատկապես երթևեկության վերաբերյալ, որտեղ հստակ կերևան իրավախախտում կատարող մեքենայի համարանիշը, օրը և ժամը, կարող են այն ներկայացնել ոստիկանություն և դրա դիմաց ստանալ խրախուսական գումար:
Այլ կերպ ասած` Վլադիմիր Գասպարյանը հայ հասարակության շրջանում լորիսներ է աճեցնում: Ինչպես հայտնի է, «Արմենիա» հեռուստաընկերության «Երե1» նախագծում Լորիսն իր հեռադիտակի օգնությամբ բոլորի դեմ «գործ էր» տալիս ու աշխատավարձ ստանում»,- հավելում է թերթը:










































