ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ այլևս չի առաջադրվելու որպես պատգամավոր:
Նա առավել նպատակահարմար է համարում իր գործունեությունը շարունակել գործարար դաշտում և կարծում է, որ ԱԺ-ում պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են առավել արդյունավետ աշխատել օրենսդիր ոլորտում:
Հիշեցնենք, որ Տոնոյանն ընտրվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից և բավականին մեծ ֆինանսական ծախսեր կատարել` բաղձալի մանդատը ձեռք բերելու համար: Ավելին, նա մինչ օրս ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնած: Փաստորեն, 4 տարի պահանջվեց, որպեսզի Տոնուսը հասկանա, որ Ազգային Ժողովն իր տեղը չէ, թեև նա զբաղեցնում է ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի նախկին աշխատասենյակը»:









































