Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Life Showbiz. Ազնավուրը պատասխանել է հենց այնպես, ինչպես գրված է մեր կայքում (տեսանյութ)

Վերջին երկու օրերին հայկական լրատվական դաշտը ողողվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի` ռուսական կայքերից մեկում զետեղված խոսքերով և հայաստանյան քաղաքական ու հասարակական գործիչների` Շառլի խոսքերի մեկնաբանություններով: Նման բան եղել էր մեկ էլ այս տարվա հոկտեմբերին, երբ Ազնավուրը կրկին խոսել էր և այդ անգամ էլ, ինչպես այս անգամ, խոսել էր Հայաստանի համար ամենացավալի թեմաներից մեկի՝ արտագաղթի մասին:

Թերևս բոլորն են հիշում, թե ինչ տարաբնույթ կարծիքների տարափ եղավ, երբ հոկտեմբերին, հարցազրույց տալով Nouvelles d’Arménie ֆրանսիական ամսագրին, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հայ-թուրքական հարաբերության համատեքստում խոսել էր Հայաստանի ներքին կյանքից:

«Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞»,- հայտարարել էր մեծանուն երգիչը, որը, բացի հայկական արմատներով աշխարհահռչակ երգիչ լինելուց, նաև Հայաստանի կառավարության մաս է կազմում, չէ՞ որ Շվեյցարիայում Ազնավուրը ներկայացնում է հենց Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ արտգործնախարարությունը:

Իհարկե, Ազնավուրը նոր բան չի ասել, և յուրաքանչյուր հայ գիտի ու իր մաշկի վրա է զգում, թե ինչ բան է արտագաղթը, թե ինչպես է արտագաղթը որդի նման կրծում մեր պետությունը հենց ներսից: Սակայն Ազնավուրի խոսքերը սենսացիոն էին հայերիս համար, քանի որ դրանք Հայաստանից դուրս ապրող, կշիռ ունեցող հայ մարդու արձագանքն է կողքից նայողի աչքերով, այն դեպքում, երբ այդ արտագաղթի ուղղակի մեղավորները՝ օրվա իշխանություններն ու նրանց հետ սեղան նստող օլիգարխները առանց ամոթի հայտարարում են տնտեսական աճի մասին ու խոսում բանական մարդու ամենավառ երեւակայության մեջ անգամ չտեղավորվող տարաշխարհիկ հայկական աշխարհի մասին: Հետաքրքիր է, թե ինչպես է կառավարությունը իրականացնելու իր հայկական աշխարհ սուպերֆանտաստիկ ծրագիրը, երբ Հայաստանից հայերը փախչում են:

Ավելին, միայն Ազնավուրը չէ, որ խոսել է արտագաղթի մասին: Նրա հոկտեմբերյան հարցազրույցից օրեր առաջ էլ Հայաստան-Սփյուռք վեհաժողովում արտագաղթի խնդիրը ըմբոստացրել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: Թերևս եթե Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման էլ իմանար Հայաստանի տեղը, ապա, անկասկած, առաջինը, որ կասեր Հայաստանի մասին, կլիներ արտագաղթը:
Բայց, ինչպես կասեր ժողովուրդը՝ «գայլի գլխին ավետարան են կարդում, ասում է ՝ ոչխարը սարն անց կացավ», նույնն էլ այս իշխանություններն են, ով ուզում է «ավետարան» կարդա նրանց գլխին, միևնույն է, գրպաններն ու խոշոր տրամաչափի ստամոքսները թույլ չեն տալիս ընկալել այդ «ավետարանները»:

Շառլ Ազնավուրը թերևս անտեսելով հայկական այս ասացվածքը, օրեր առաջ ևս մեկ անգամ փորձել էր «ավետարան» կարդալ այս իշխանությունների գլխին, այս անգամ էլ ռուսական Life Showbiz կայքն է (http://www.lifeshowbiz.ru/news/76848) հրապարակել Ազնավուրի խոսքերը Հայաստանի վերաբերյալ: Տեղեկացնենք, որ աշխարհահռչակ շանսոնյեն նախատեսել է ավարտել բեմական կարիերան իր նոր՝ «Aznavour toujours» ձայնասկավառակում զետեղված երգացանկով տարբեր երկրներում հյուրախաղերով հանդես գալուց հետո և ռուսաստանյան համերգից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, խոսելով Հայաստանի մասին, ասել է. «Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Ես դա քաղաքականապես անընդունելի եմ համարում:

Հնարավորություն չտալով երկրին շնչել` Հայաստանի կառավարությունն իր երկիրը զրկում է երիտասարդությունից: Նրանք լքում են երկիրը: Այդ իմաստով խնդիրն արդեն ունի ոչ թե քաղաքական, այլ համամարդկային բնույթ»:

Life Showbiz-ը հենց այս խոսքերն է զետեղել Ազնավուրի մասին պատմող տեսանյութում, որը կայքում տեղադրվել է դեկտեմբերի 12-ին՝ Ազնավուրի մոսկովյան համերգի օրը: Հենց հաջորդ օրը հայաստանյան լրատվամիջոցները հրապարակեցին Ազնավուրի այդ խոսքերը, սկսվեց լայնածավալ քննարկում, ինչին էլ հաջորդեց «Արմենպրես» լրատվական գործակալության հերքումը: Դեկտեմբերի 13-ին երեկոյան 23:23 րոպեին «Արմենպրեսը» շտապեց տեղեկացնել, որ իրենք հարց են ուղարկել Շառլ Ազնավուրին (ի դեպ, Արմենպրեսում այդ և հաջորդ օրվա ողջ ընթացվքում Ազնավուրի հերքում պարունակող լուրը տառասխալներով էր. մասնավորապես «Շառլ»-ի փոխարեն գրված էր «Ժառլ», իսկ Life Showbiz-ը գրված էր «lifewhowbiz.ru», տես՝ http://armenpress.am/arm/news/672023), պարզելու, թե արդյոք վերջինս նման բան ասե՞լ է, ինչին ի պատասխան լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ շանսոնյեն ասել է. «Ես երբեք նման բան չեմ ասել, կարծում եմ դա թարգմանության սխալ է»:

Փորձեցինք Life Showbiz կայքից պարզել` արդյոք նման ասուլիս եղե՞լ է, և ի՞նչ է իրականում ասել Ազնավուրը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Life Showbiz կայքի գլխավոր խմբագիր Անաստասիա Անանինան տեղեկացրեց, որ ասուլիսը տեղի է ունեցել շաբաթ օրը Մոսկվայի «Արարատ» հյուրանոցում և շեշտեց, որ իրենք տառացիորեն հրապարակել են այն, ինչ ասել է Ազնավուրը ասուլիսի ժամանակ. «Լրագրողը նրան հարց է տվել Հայաստանի մասին և նա պատասխանել է հենց այնպես, ինչպես տեղադրված է մեր կայքում, իսկ այդպես թարգմանել է Ազնավուրի թարգմանիչը, որը ուղեկցում էր նրան»:

Անանինան նշեց, որ իրենք ունեն ասուլիսի ձայնագրությունը և իրենց համար չափազանց կարևոր է, որ հաստատվի իր խոսքերը, սակայն, նրա խոսքերով, ձայնագրությունը իրենք չեն կարող փոխանցել մեզ, քանի որ դա անհատական սեփականություն է և փոխանցելու իրավունքն իրենք չունեն:

Թե ով է ստեղծել այս խառնաշփոթը՝ չենք կարող ասել, քանի դեռ չունենք Ազնավուրի ասուլիսի ձայնագրությունը, ինչն անպայման կփորձենք ձեռք բերել: Հետաքրքիրն այստեղ այն է, որ Nouvelles d’Arménie-ի դեպքում փորձ չարվեց Ազնավուրից ճշտելու, թե արդյոք նա նման ծանր բաներ ասե՞լ է, իսկ այս անգամ նրա խոսքերը անհանգստացրին և հարցեր առաջացրին: Թերևս պատճառը «ցեղասպանություն» բառի օգտագործումն է ոչ ավանդական համատեքստում…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում